«Ինքնասպանների ջոկատի» սիքվելի համար ռեժիսոր է գտնվել
«Ինքնասպանների ջոկատը-2» ֆիլմի համար ռեժիսոր է գտնվել՝ ամերիկացի ռեժիսոր Գևին Օ՛Քոնորը, որն աշխատել է Բեն Աֆլեքի հետ «Հաշվապահը» ֆիլմում (2016 թվական):
Entertainment Weekly-ի հաղորդմամբ՝ Օ՛Քոնորի հետ բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում: Բարեհաջող ավարտի դեպքում Օ՛Քոնորը հանդես կգա նաև որպես ֆիլմի սցենարիստ:
Հայտնի է, որ «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի առաջին մասի ռեժիսոր է հանդիսացել Դևիդ Էյրը։ Ուիլ Սմիթի, Մարգո Ռոբիի և Ջարեդ Լետոյի մասնակցությամբ ֆիլմը հավաքել է 745 միլիոն դոլար:










