Որքան են վաստակում ամենահայտնի սերիալների դերասանները՝ մեկ սերիայում նկարահանվելու դիմաց

03:37 • 07.09.17

Հեռուստասերիալներում նկարահանվելն առավել շահավետ է դերասանների համար տարբեր երկրներում: Այս մասին գրելով՝ AdMe.ru-ն ներկայացնում է ամերիկյան հեռուստատեսության ամենահայտնի դերասաններին և նրանց վաստակած գումարը՝ մեկ սերիայի համար:

 

1.     Գերբնականը

Դերասան Ջենսեն Էքլսը, որը մարմնավորել է Դին Վինչեսթերի կերպարը «Գերբնականի» մեկ սերիայում նկարահանվելու համար 175 000 դոլար է ստացել, մինչդեռ նրա գործընկեր Ջարեդ Պադալեկին՝ Սեմի դերում, 125 000 դոլար է վաստակել:


 

2.     Ամերիկյան ընտանիք

Ջուլի Բոուենը, Թայ Բարելը, Ջեսի Թայլեր Ֆերգյուսոնը, Էրիկ Սթոունսթրիթը և Սոֆիա Վերգարան 250 000-ական դոլար են ստանում այս սերիալի մեկ մասում նկարահանվելու համար: Եվ նրանք արդեն նկարահանվել են 8 եթերաշրջանում:

 

 

3.     Կրքի անատոմիա

Դերասանուհի Էլեն Պոմպեոն Մերեդիտ Գրեյի կերպարի համար 400 000 դոլար է ստանում մեկ սերիայում նկարահանվելիս:

 

 

4.     Խաղաքարտերի տունը

Գլխավոր դերակատար Քևին Սփեյսլին 500 000 դոլար է ստանում մեկ սերիայում նկարահանվելու համար: Ակզբնապես նրա գործընկերուհին՝ Ռոբին Ռայթը 80 000 դոլար էր ստանում, սակայն արդյունքում նրա հոնորարը ևս բարձրացրել են, և նա նույն գումարն է ստանում, ինչ և Սփեյսլին: 

 

 

5.     Գիլմոր աղջիկները

Լորեն Գրեմը և Ալեքսիս Բլեդելը 750 000-ական դոլար են ստանում մեկ սերիայի համար: Դա 15 անգամ ավելի շատ է, քան 2000 թվականին նկարահանված առաջին եթերաշրջանի ժամանակ:

 

 

6.     Գահերի խաղը

Հանրահայտ սերիալում գլխավոր դերերը մարմնավորող հինգ դերասան դարձել են հեռուստատեսության պատմության ամենաբարձր վարձատրվողները: Էմիլիա Կլարկը, Քիթ Հարինգթոնը, Լինա Հիդին, Փիթեր Դինքլեյջը, Նիկոլայ Քոսթեր Վալդաուն այժմ 2.5 մլն դոլար են ստանում մեկ սերիայում նկարահանվելու համար:

 


 
 

Որքան են վաստակում ամենահայտնի սերիալների դերասանները՝ մեկ սերիայում նկարահանվելու դիմաց