Դերասաններ, որոնք լավագույն ընկերներ են ոչ միայն ֆիլմերում, այլև կյանքում (լուսանկարներ)
Կա տարածված կարծիք, որ արվեստի միևնույն ոլորտի ներկայացուցիչները հազվադեպ են իսկական ընկերություն անում ու մտածում են միայն մրցակցության մասին: Սակայն պետք չէ մոռանալ, որ աստղերը ևս մտերիմ ու հասկացող ընկերոջ կարիք ունեցող մարդիկ են:
AdMe. Ru-ն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է մի շարք աստղային դերասանների, որոնք հրաշալի ընկերական զույգ են ոչ միայն հայտնի ֆիլմերում, այլև՝ իրական կյանքում:
Ստորև ներկայացված դերասաններին հաջողվում է ջերմ ընկերական հարաբերությունները շատ երկար տարիներ պահպանել:
Պենելոպա Կրուս, Սալմա Հայեք
Այս 2 գեղեցկուհիներն ընկերուհիների դերում են նկարահանվել «Ավազակ կանայք» ֆիլմում, ինչից հետո կյանքում էլ են դարձել շատ մտերիմ: Նրանց ընկերությունը շարունակվում է արդեն 20 տարի:

Մեթ Դեյմոն, Բեն Աֆլեք
Դերասանները միասին են խաղացել մի քանի ֆիլմում, իսկ իրական կյանքում ընկերություն են անում ավելի քան 35 տարի: «Մենք միասին ենք մեծացել: Երկուսս էլ սիրում ենք դերասանությունն ու ֆիլմերի ստեղծումը: Հենց դա էլ մեզ կապեց մինչև կյանքի վերջ»,-պատմել է Դեյմոնը:

Քորթնի Քոքս ու Ջենիֆեր Էնիսթոն
«Ընկերներ» սերիալում նկարահանված դերասանուհիները մտերիմ ընկերուհիներ են արդեն 20 տարուց ավելի: Քոքսն Էնիսթոնի հարսանիքին եղել է նրա հարսնաքույրը, իսկ Էնիսթոնը Քոքսի դստեր կնքամայրն է:
Բրեդ Փիթ, Ջորջ Քլունի
«Օուշենի 11 ընկերները» ֆիլմի նկարահանման հրապարակում ծանոթացած դերասաններն ունեն հումորի միանման զգացում ու հաճույքով են միասին ժամանակ անցկացնում:

Թոբի Մաքգուայր և Լեոնարդո Դի Կապրիո
Նրանք ծանոթացել են 1980-ականների վերջին ու այդ ժամանակից ի վեր շատ մտերիմ են: Նրանք միասին նկարահանվել են մի շարք ֆիլմերում, որոնցից ամենահայտնին «Մեծն Գեթսբին» է:

Սանդրա Բուլոք, Ռայան Ռեյնոլդս
Ռեյնոլդսի համոզմամբ՝ «Առաջարկություն» ֆիլմը մեծ մասամբ հաջողված է ստացվել իր ու Բուլոքի իրական մտերմության շնորհիվ:«Մենք իրար այնքան երկար ժամանակ ենք ճանաչում, որ դա նույն էր, ինչ ընտանիքի անդամի հետ աշխատելը»,-նշել է Ռեյնոլդսը:











