Մենք այլևս երեխաներ չենք ունենա. Ջորջ և Ամալ Քլունիներ

13:32 • 07.09.17

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամալը, տվել են իրենց առաջին հարցազրույցը երկվորյակների՝ Էլլայի և Ալեքսանդրի ծննդից հետո: Eonline-ին տված հարցազրույցում ամուսինները պատմել են, որ իրենք հարմարվում են ծնողների դերին, սակայն այլևս չեն պլանավորում ընդլայնել ընտանիքը:

«Ես ու Ամալը շատ զարմացանք՝ իմանալով, որ երկվորյակներ ենք ունենալու: Ինձ համար մեծ անակնկալ էր 56 տարեկանում երկվորյակների հայր դառնալը, սակայն այժմ սովորել եմ համարյա պրոֆեսիոնալ կերպով տակդիրներ փոխել», - ասել է դերասանը:

Ամուսինները խոստովանել են, որ իրենք չեն պլանավորում ընդլայնել ընտանիքը: Նրանց կարծիքով՝ երկու երեխան ավելի քան բավական է իրենց համար:

«Ես 39 տարեկան եմ, արդեն ուշ է», - ասել է Ամալը:

Հիշեցնենք, որ Ջորջ և Ամալ Քլունիները ծնող են դարձել հունիսի վեցին: Ամալ Քլունիի հղիության մասին լուրն առաջին անգամ հայտնի դարձավ փետրվարին, սակայն զույգն այդ լուրը հաստատեց մեկ ամիս անց։

Մենք այլևս երեխաներ չենք ունենա. Ջորջ և Ամալ Քլունիներ