Պորտուգալիայում առաքիչը չի ճանաչել Մադոննային և հրաժարվել է նրան տալ ծանրոցը

13:24 • 07.09.17

Վերջերս ամերիկացի երգչուհի Մադոննան զայրացած գրառում է արել Twitter-ում և Instagram-ում՝ ուղեկցելով այն իր դժգոհ դեմքով սելֆիով:


«Երբ ամբողջ շաբաթ վիճել ես մաքսատան հետ, որ դու իրոք Մադոննան ես, և միևնույն է՝ նրանք չեն տալիս քո ծանրոցը», - լուսանկարը մեկնաբանել է նա:


Kp.ru-ի հաղորդմամբ՝ անհայտ է, թե ինչ է պատվիրել երգչուհին, սակայն նրա գրառումներն անմիջապես տարածվել են համացանցում:


Մադոննայի երկրպագուները կատակում են՝ գրելով, որ ցրիչը երևի ակնկալել է, որ նա իրեն կդիմավորի սուր ծայրերով կրծկալով և ժանյակավոր ձեռնոցներով:

Ոմանք ենթադրել են, որ երգչուհին ուղղակի սովոր է, որ իրեն միշտ ճանաչում են, և առաջին անգամ արտոնություններ չի ստացել իր անվան շնորհիվ:

Որոշ ժամանակ անց առաքման ծառայության աշխատակիցը պատասխանել է Մադոննայի գրառմանը՝ ասելով, որ իրենք կօգնեն նրան, և խնդրել փոխանցել առաքման հասցեն և հեռախոսահամարը:

Մադոննայի երկրպագուներին զարմացրել է աշխատակցի խնդրանքը. բոլորին մի հարց է հուզել՝ արդյո՞ք նա մտածում է, որ երգչուհին կպատասխանի իրեն և կփոխանցի իր հասցեն և հեռախոսահամարը: Դեռևս անհայտ է՝ ինչպես է ավարտվել այս պատմությունը:

Նշվում է, որ Մադոննան տեղափոխվել է Պորտուգալիա և խոստովանել, որ սիրահարված է այդ երկրին և այնտեղ կձայնագրի իր ձայնասկավառակը:

Պորտուգալիայում առաքիչը չի ճանաչել Մադոննային և հրաժարվել է նրան տալ ծանրոցը