Դերասան Դոնալդ Սազերլենդն «Օսկար» կստանա կինեմատոգրաֆում ունեցած նշանակալի ծառայությունների համար

13:58 • 07.09.17

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է կինեմատոգրաֆում ունեցած նշանակալի ծառայությունների համար «Օսկար» պատվավոր մրցանակի դափնեկիրների անունները: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դափնեկիրներից մեկը 82-ամյա կանադացի դերասան Դոնալդ Սազերլենդն է: Նա իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 140 ֆիլմում, որոնց թվում են «Ֆելինիի Կազանովան», «Հպարտություն և նախապաշարմունք», «Գողություն իտալական ձևով» և այլ ֆիլմեր: Ընդ որում՝ դերասանը երբեք չի ներկայացվել «Օսկարի»:

Նշվում է, որ պատվավոր մրցանակին աժանացել են նաև ռեժիսոր և սցենարիստ Չարլզ Բերնետը, ռեժիսոր Անյես Վարդեն և օպերատոր Օուեն Ռոյզմանը:

Հայտնի է, որ մրցանակները կշնորհվեն նոյեմբերի 11-ին:

Դերասան Դոնալդ Սազերլենդն «Օսկար» կստանա կինեմատոգրաֆում ունեցած նշանակալի ծառայությունների համար