Պենելոպա Կրուսն ու Խավիեր Բարդեմը Վենետիկի կինոփառատոնում ներկայացրել են Պաբլո Էսկոբարի մասին ֆիլմը (լուսանկարներ)

10:50 • 07.09.17

Աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում`իտալական Վենետիկում, շարունակվում է միջազգային կինոփառատոնը, որի շրջանակում մեկ վայրում են հավաքվել համաշխարհային կինոարվեստի մի շարք երևելի ներկայացուցիչներ:

Ինչպես նշում է Tatler-ը, երեկ կինոփառատոնի կարմիր գորգին է հայտնվել սիրված դերասանուհի Պենելոպա Կրուսը՝ ամուսնու՝ հայտնի դերասան Խավիեր Բարդեմի հետ:

Աստղային ամուսինները, որոնք միասին են երկար տարիներ և ունեն 2 երեխա, կինոփառատոնում ներկայացրել են «Սիրել Պաբլոյին» (Loving Pablo) ֆիլմը, որում հանդես են եկել որպես խաղընկերներ: Ֆիլմում Բարդեմը մարմնավորում է 20-րդ դարի ամենատխրահռչակ նարկոբարոններից մեկին՝ կոլումբացի Պաբլո Էսկոբարին, իսկ Կրուսը՝ հանցագործին սիրահարված լրագրողին:

Ֆիլմը ներկայացված է կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրում:

Նշվում է, որ կարմիր գորգի վրա դերասաններին է միացել նաև ֆիլմի ռեժիսոր Ֆերնանդո Լեոն դե Արանոան:

Пенелопа Крус

Пенелопа Крус и Хавьер Бардем

Хавьер Бардем, Пенелопа Крус и Фернандо Леон де Араноа

Пенелопа Крус

Пенелопа Крус

Хавьер Бардем делает селфи с поклонницей

Пенелопа Крус дает автографы

Пенелопа Крус

Хавьер Бардем и Пенелопа Крус

Пенелопа Крус и Фернандо Леон де Араноа

Պենելոպա Կրուսն ու Խավիեր Բարդեմը Վենետիկի կինոփառատոնում ներկայացրել են Պաբլո Էսկոբարի մասին ֆիլմը (լուսանկարներ)