Խորհրդային միության բնակիչների կյանքը 1970-ականներին՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
«Լուսանկարի մեջ կա միայն պահ, կոմպոզիցիա և լույս...». ասում է Վլադիմիր Սիչովը, և ամբողջ աշխարհում հազարավոր ժամանակակից լուսանկարիչներ հաշվի են առնում նրա կարծիքը: Սիչովը ֆոտոարվեստի լեգենդ է դարձել 1970-ական թվականներին՝ անմիջապես այն բանից հետո, երբ նրա աշխատանքները հայտնվել են Արևմուտքի երկրներում:
Big Picture-ը գրում է, որ համաշխարհային լուսանկարչության պատմության մեջ Վլադիմիր Սիչովը եղել է առաջին խորհրդային պրոֆեսիոնալը, որն Արևմուտք է եկել ԽՍՀՄ-ի առօրյա կյանքի պահերը ներկայացնող աշխատանքների արխիվով:
Վլադիմիր Սիչովը ծնվել է 1945 թվականին Կազանում և սովորել Կազանի ավիացիոն ինստիտուտում: Նա գնել է իր առաջին լուսանկարչական ապարատը 1965 թվականին և անմիջապես տարվել փողոցային լուսանկարչությամբ:
«Ոչ ոք ինձ չի սովորեցրել, ոչ ոք ոչ մի բան ցույց չի տվել: Ես նկարել եմ քաղաքը, փողոցը: Ինչո՞ւ: Չգիտեմ: Կոմպոզիցիային, ձևին և այլ նրբություններին վերաբերող հարցերում սովորել եմ նկարիչներից: Կարելի է ասել, որ նկարիչներն են ինձ լուսանկարիչ դարձրել», - պատմել է վարպետը:
Նշվում է, որ 1980 թվականին Սիչովն արտագաղթել է Ֆրանսիա և անմիջապես դարձել առաջին և ամենահայտնի խորհրդային լուսանկարիչը, որն Արևմուտք է եկել ԽՍՀՄ-ի բնակիչների առօրյայի լուսանկարների շարքով:
«Փողոցում տասն անգամ չեմ լուսանկարում նույն բանը: Սակայն հատուկ իրավիճակներում լինում է, որ կանգ եմ առնում և նկարահանում», - ասել է լուսանկարիչը:


























