Ռեփեր MiyaGi-ի մեկուկես տարեկան որդին ընկել է շենքի 9-րդ հարկից ու մահացել. լրատվամիջոցներ
MiyaGi մականունով հայտնի հիփ-հոփ կատարող Ազամատ Կուձաևի մեկուկես տարեկան որդին մահացել է Մոսկվայում բնակելի շենքի իններորդ հարկից ընկնելուց հետո: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Վերխնյայա Մասլովկա փողոցում, նախօրեին: Տեղի ունեցածի ականատես է դարձել մի քանի տասնյակ մարդ:
Դեպքի վայրը շրջափակել են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: Երեխայի մահվան պատճառները պարզվում են:
Ազամատ Կուձաևը 26-ամյա ռեփեր է Վլադիկավկազից:










