Չինացի վարպետը հազարավոր ծալված խաղաքարտերից տարբեր մեծությունների չինական ծաղկամաններ է պատրաստում (լուսանկարներ)

02:08 • 08.09.17

Չինաստանի 65-ամյա բնակիչ Չժան Կեհուան թոշակի անցնելուց հետո զարգացրել է իր յուրօրինակ տաղանդը և սկսել է իրականին մոտ տեսք ունեցող չինական ծաղկամաններ պատրաստել հազարավոր ծալված խաղաքարտերից:


Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, թղթից և անգամ խաղաքարտերից մարդիկ տարբեր իրեր պատրաստել են, սակայն չինացի վարպետի աշխատանքը անհամեմատելի է՝ հաշվի առնելով ծաղկամանների մեծությունն ու տարած աշխատանքի բարդությունը:


Նրան հաջողվել է ստանալ ավանդական չինական ծաղկամանների ամբողջական տեսքն ու գունային համադրությունը:


Չինացին իր կյանքի մեծ մասն անցկացրել է հին շենքեր վերանորոգելով և իր կարիերայի ընթացքում բազմաթիվ հնաոճ իրեր և հատկապես ծաղկամաններ է տեսել:


106 սմ բարձրությամբ ծաղկամանը չինացին պատրաստում է 5000 խաղաքարտից մեկ շաբաթում:


Այժմ նա իր ստեղծագործությունները վաճառում է որպես զարդարանքներ համերգասրահների, հարսանյաց կամ այլ հանդիսությունների սրահների համար:

 

Չինացի վարպետը հազարավոր ծալված խաղաքարտերից տարբեր մեծությունների չինական ծաղկամաններ է պատրաստում (լուսանկարներ)