Թողարկվել է Բենեդիկտ Քամբերբեթչի մասնակցությամբ ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է «Հոսանքների պատերազմը» ֆիլմի թրեյլերը, որում Բենեդիկտ Քամբերբեթչը կատարում է ամերիկացի գիտնական և գյուտարար Թոմաս Էդիսոնի դերը: Թրեյլերը հրապարակվել է YouTube-ի The Weinstein Company ալիքում:
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ֆիլմը նվիրված է փոփոխական և հաստատուն հոսանքի օգտագործման համար Էդիսոնի և ամերիկացի ինժեներ Ջորջ Վեսթինգաուզի թեժ պայքարին: Վեսթինգաուզի դերը կատարել է Մայքլ Շենոնը, որի կերպարին օգնում է սերբ գյուտարար Նիկոլա Տեսլան՝ Նիկոլաս Հոլթի դերակատարմամբ:
Նշվում է, որ ֆիլմի ռեժիսորն Ալֆոնսո Գոմես Ռեխոնն է: Ֆիլմում նկարահանվել են նաև Թոմ Հոլանդը, Քեթրին Ուոթերսթոնը, Մեթյու Մաքֆեդյենը և Տապենս Միդլթոնը:
Հայտնի է, որ ֆիլմն էկրաններ դուրս կգա 2017 թվականի նոյեմբերին:










