«Զզվելի ես 3» մուլտֆիլմի եկամուտը համաշխարհային վարձույթից գերազանցել է 1 մլրդ դոլարի շեմը
Ամերիկյան «Զվելի ես 3» մուլտֆիլմի եկամուտը համաշխարհային վարձույթում գերազանցել է 1 մլրդ դոլարը:
Ինչպես հաղորդում է Deadline-ը, միջազգային ասպարեզում մուլտֆիլմի եկամուտը կազմել է 741.4 մլն դոլար, ամերիկյանում՝ 259.05 մլն դոլար:
Այս անիմացիոն ֆիլմը Universal կինոստուդիայի երկրորդ ժապավենն է, որը 2017-ին հաղթահարել է 1 մլրդ դոլարի շեմը: Առաջինը «Ֆորսաժ-8»-ն էր: Այս տարի նման ցուցանիշ էր գրանցել նաև այս տարի էկրան բարձրացած «Գեղեցկուհին և հրեշը» դիսնեյյան ֆիլմը:










