Հնագետները Հին Եգիպտոսի ժամանակաշրջանի զանգվածային գերեզմանոց են հայտնաբերել

22:53 • 08.09.17

Գերմանացի հնագետները հայտարարել են Եգիպտոսի հրավում հնագույն գերեզմանոց հայտնաբերելու մասին, որտեղ, ենթադրաբար, հուղարկավորված են եղել աղքատները:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցը, հայտնագործությունն արվել է Լուքսոր քաղաքի շրջանում, որտեղ տասնյակ սարկոֆագներ, մումիաներ և հուղարկավորման արձանիկներ են գտնվել նույն գերեզմանոցում: Հենց այդ գտածոներն էլ թույլ են տալիս գիտնականներին ենթադրել, որ գերեզմանոցը աղքատներին է պատկանում, որոնք չէին կարող իրենց առանձին դամբարաններ թույլ տալ:

Նշվում է, որ հայտնագործությունը պատահաբար է արվել՝ մ.թ.ա. 1550–1292 դարերում իշխած փարավոնների արքայատոհմի գերեզմանատան պեղումների ժամանակ Նեղոսի արևմտյան ափին:

 

 

 

 

Հնագետները Հին Եգիպտոսի ժամանակաշրջանի զանգվածային գերեզմանոց են հայտնաբերել