Փոլ Մաքարթնին օգնել է Շառլոթ Գենսբուրին ձայնագրել 7 տարվա մեջ առաջին ալբոմը
Բրիտանացի երաժիշտ, The Beatles խմբի անդամ Փոլ Մաքարթնին օգնել է անգլիացի դերասանուհի և երգչուհի Շառլոթ Գենսբուրին ձայնագրել 7 տարվա մեջ առաջին ալբոմը: Այս մասին հայտնում է Billboard-ը:
Նշվում է, որ ձայնասկավառակը ստացել է Rest անվանումը. այն կթողարկվի նոյեմբերի 19-ին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են նաև Daft Punk խմբի անդամ Գի Մանուել դե Օմեմ Քրիստոն, երգիչ և կոմպոզիտոր Օուեն Պալետը, դիջեյ և երաժիշտ Սեբաստիան Ակշոտեն, որն առավել հայտնի է որպես SebastiAn։
Շառլոթ Գենսբուրը դերասան, ռեժիսոր և երգիչ Սերժ Գենսբուրի ու դերասանուհի և երգչուհի Ջեյն Բիրկինի դուստրն է: Նա նկարահանվել է «Նիմֆոմանուհի», «Մելանխոլիա», «Ջեյն Էյր» և «Քնի գիտություն» ֆիլմերում:










