Կայացել է Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի գալա-համերգը

10:33 • 08.09.17

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Սանկտ Պետերբուրգի կառավարության և երևանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա են գտնվել Սանկտ Պետերբուրգի «Կապելլա» համերգասրահում կազմակերպված գալա-համերգին: Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում կազմակերպված համերգի ընթացքում հայ և ռուս հանդիսատեսին իրենց ելույթներով ողջունել են հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանի ջազ կվինտետը, դուդուկահար Նորայր Քալաշյանը և «Հովեր» երգչախումբը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Երևանյան էսքիզներ» խորագրով գալա-համերգի շրջանակում հնչել են ջազային հայտնի կատարումներ, այդ թվում նաև` հայկական ջազի մոտիվներով: «Հովեր» երգչախումբն էլ հանդես է եկել Կոմիտասից մինչև մերօրյա հեղինակների խմբերգային կատարումներով:

Հնչած բոլոր կատարումներն արժանացել են հանդիսատեսի բուռն ընդունելությանն ու ջերմ գնահատանքին:

Կայացել է Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի գալա-համերգը