Իսպանիային անհանգստացնում է զբոսաշրջիկների կտրուկ հոսքը դեպի «Գահերի խաղի» նկարահանման վայրերից մեկը

16:29 • 08.09.17

Իսպանիայի Բասկերի Երկիր ինքնավար համայնքի Բերմեո քաղաքի իշխանություններին անհանգստացրել է զբոսաշրջիկների կտրուկ հոսքը դեպի շրջանում գտնվող կղզի, որտեղ նկարահանվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալը: Այս մասին հայտնում է El País պարբերականը:

Հայտնի է, որ Բիսկայան ծոցի ափին գտնվող Գաստելուգաչե կղզում ստեղծվել է «Վիշապի քարի»՝ հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանի առաջին դրվագի տեսարանների մի մասը: Այս սերիայի պրեմիերան կայացել է սույն թվականի հուլիսի 16-ին:

Նշվում է, որ հուլիսին Գաստելուգաչե է այցելել մոտ 75 հազար զբոսաշրջիկ (օրական մոտ 2.5 հազար մարդ): Ավելի վաղ այն այցելել են սակավաթիվ քրիստոնյա ուխտագնացներ: Նրանց գրավել է Հովհաննես Մկրտչի պատվին կառուցված փոքր մատուռը:

Աղբյուրը մանրամասնում է, որ 2017 թվականի ամռանն Իսպանիայի զբոսաշրջային գրասենյակները ստացել են ավելի քան 28 հազար հարցում հանգստացողներից, ինչը կապված է հենց այս կղզու հետ: Սա համարյա 22 տոկոսով գերազանցում է 2016 թվականի հունիս-օգոստոսի թիվը:

Բերմեոյում շրջակա միջավայրի պահպանության վարչությունը դիտարկում է այցելուների հոսքը սահմանափակելու տարբերակը, քանի որ զբոսաշրջիկները կարող են վնաս հասցնել տեսարժան վայրին: Պաշտոնյաները նաև քննարկում են մատուռ այցելությունը վճարովի հիմունքներով դարձնելու տարբերակը:

«Գահերի խաղը» հեռուստասերիալում Գաստելուգաչեն ներկայացվել է որպես Վիշապի քար՝ այնտեղ տեղակայված նույնանուն ամրոցով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսպանիային անհանգստացնում է զբոսաշրջիկների կտրուկ հոսքը դեպի «Գահերի խաղի» նկարահանման վայրերից մեկը