Լեդի Գագան պատրաստվում է անորոշ ժամանակով ստեղծագործական դադար վերցնել

11:54 • 09.09.17

Ամերիկյան հայտնի երգչուհի Լեդի Գագան հայտարարել է, որ ներկայիս համերգային շրջագայության (Joanne World Tour) ավարտից հետո անորոշ ժամանակով ստեղծագործական դադար կվերցնի:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, երգչուհու շրջագայությունն ավարտվելու է դեկտեմբերի կեսին:

«Ուզում եմ հանգստանալ ու չգիտեմ, թե դա որքան կտևի: Ուզում եմ տեմպը թուլացնել ու մի քիչ վերականգնվել, սա շատ կարևոր է»,-ասել է երգչուհին Տորոնտոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Աղբյուրը նկատում է, որ հայտարարությունն անակնկալի է բերել երգչուհու երկրպագուներին։

Նշվում է, որ անցած 10 տարվա ընթացքում Լեդի Գագան շատ ծանրաբեռնված է աշխատել՝ թողարկելով 5 ալբոմ ու պարբերաբար շրջագայելով աշխարհով մեկ: Նման ծանրաբեռնվածության հետևանքով 30-ամյա աստղի մոտ քրոնիկ ցավեր են առաջացել: