Սելենա Գոմեսը ծանր հիվանդության պատճառով ժամանակավորապես լքում է երգարվեստը
Սիրված երգչուհի Սելենա Գոմեսը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է իր հյուրախաղերը ծանր հիվանդության`կարմիր գայլախտի սրման պատճառով:
Սելենան արդեն երկու տարի է, ինչ տառապում է նման հիվանդությամբ, որը հանգեցնում է մաշկի, մկանների և հոդերի, ինչպես նաև սրտանոթային, նյարդային համակարգի և այլ օրգանների ախտահարման:
Սովորաբար նմանատիպ հիվանդության դեպքում նշանակվում են հորմոններ և իմունային համակարգը ճնշող միջոցներ:










