Երևանում կկայանա Ֆելիչե Վարինիի «Վեցանկյուններ, շրջաններ և սեղաններ» ցուցահանդեսի բացման արարողությունը

Ֆելիչե Վարինիի ՎԵՑԱՆԿՅՈՒՆՆԵՐ, ՇՐՋԱՆՆԵՐ ԵՎ ՍԵՂԱՆՆԵՐ ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա սույն թվականի Սեպտեմբերի 12-ին, Երևանի Կենտրոնական Երկաթուղային Կայարանում:

Ցուցահանդեսը բաց կլինի երկու ամիս, մինչև 2017թ.-ի նոյեմբերի 12-ը:
Այս յուրահատուկ նախագիծը իրագործվում է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան կողմից՝ Շվեյցարիայի Արտաքին Գործերի Դաշնային Դեպարտամենտի Շվեյցարիայի Ներկայություն գործակալության աջակցությամբ: Արվեստի այս նորարարական և իսկապես տպավորիչ աշխատանքը Հայաստանում առաջին անգամ անցկացվող ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային տրիենալեի մի մասն է, որի համադրողն է Շվեյցարիայի մշակույթի գրասենյակի Meret Oppenheim մրցանակի և 2015 թ. Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեի «Ոսկե առյուծ լավագույն ազգային մասնակցության համար» մրցանակի դափնեկիր Ադելինա Չյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը:

Շվեյցարացի նկարիչ Ֆելիչե Վարինին փոխակերպում է քաղաքային տարածությունները՝ օգտագործելով ճարտարապետությունը, որպես կտավ իր գլուխգործոցների համար: Նրա աբստրակտ պատկերները տպավորիչ կերպով խաղում են կենտրոնական կետի շուրջ և նոր իմաստ են տալիս քաղաքային համատեքստերին, ճարտարապետությանը և շենքերին, որոնք երբեմն քիչ են նկատվում կամ ուղղակի չեն անցել իրենց անցյալի պատմական իրականության մեջ:

Ֆելիչե Վարինիի գլոբալ համբավը կարող է գրավել համաշխարհային արվեստագետների, քաղաքագետների և ճարտարապետների ուշադրությունը մեր հյուրընկալ քաղաքի շուրջ, մայրաքաղաք Երևանի, իր հետաքրքրաշարժ քաղաքաշինությամբ և հատկապես Էրեբունի համայնքի, որը բավականին հեռու է մայրաքաղաքի այցելուների նախընտրած ճանապարհներից:
Հատկանշական է այն, որ նկարիչն ինքն է ընտրել Էրեբունին, որպես իր նկարչական նախաձեռնության իրականացման վայր: Էրեբունին Երևանի արդյունաբերական մի մասն է, որը երկիրի անկախության անցնելու տարիներից առանձնահատուկ մարտահրավերների է դիմակայել:
Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը համոզված է, որ այս նախագիծը զգալի սոցիալական ներգրավվածություն և մեծ ներուժ ունի մայրաքաղաքի այս փոքրիկ մասի գեղեցիկ քաղաքաշինական և ճարտարապետական մակարդակը բարձրացնելու համար՝ նրան նոր ներքին արժեք տալով:

Նախագծի գործնկերներն են՝ Արվեստների Հայկական Խորհուրդը, Արվեստ Աշխարհի համար հասարակական կազմակերպությունը, Հասրաթյան Հիմնադրամը, Հարավկովկասյան Երկաթուղի ՓԲԸ-ն, ապահովագրական գործընկեր Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ն և ինֆորմացիոն գործընկեր Պանարմենիան Մեդիա գրուպը:










