Հրապարակվել է «Մոխրագույնի 50 երանգների» նոր՝ եզրափակիչ ֆիլմի առաջին պրոմո տեսանյութը (տեսանյութ)

14:49 • 11.09.17

YouTube-ի Fifty Shades ալիքում հրապարակվել է «50 երանգները» եռապատման նոր՝ եզրափակիչ ֆիլմի թիզեր-թրեյլերը: «Ազատության 50 երանգները» անվանումը ստացած ֆիլմի առաջին պրոմո տեսանյութը մեկ օրում հավաքել է ավելի քան մեկուկես միլիոն դիտում՝ դառնալով համացանցի հիթ:

Սյուժեի համաձայն՝ եռապատման եզրափակիչ ֆիլմում հերոսները տոնում են ամուսնությունը և հանգստի մեկնում արևադարձային դրախտ: Սակայն նույնիսկ այնտեղ երիտասարդ ընտանիքը բախվում է անցյալի ուրվականներին:

Korrespondent-ի հաղորդմամբ՝ սպասվում է, որ ֆիլմը կթողարկվի 2018 թվականի փետրվարի 8-ին: Ֆիլմի գլխավոր դերերը կկատարեն Ջեմի Դորնանը և Դակոտա Ջոնսոնը: Ֆիլմի ռեժիսորը Ջեյմս Ֆոուլին է:

 

 

Հրապարակվել է «Մոխրագույնի 50 երանգների» նոր՝ եզրափակիչ ֆիլմի առաջին պրոմո տեսանյութը (տեսանյութ)