Ֆրանսիացի լուսանկարիչը հին կտավների ոճով պատկերել է Պիրենեյան թերակղզու գնչուներին (լուսանկարներ)
Մադրիդում բնակվող ֆրանսիացի լուսանկարիչ Պիեր Գոնորը ֆոտոշարք է հեղինակել՝ հին կտավների ոճով ներկայացնելով Պիրենեյան թերակղզում բնակվող գնչուների դիմանկարները:
Big Picture-ը գրում է, որ 53-ամյա Գոնորն արդեն վաղուց ապրում է Իսպանիայում, սակայն եզակի ոճի շնորհիվ նրա աշխատանքները հայտնի են ամբողջ աշխարհում:
Նշվում է, որ նախագծի շրջանակներում Գոնորը ներկայացրել է քոչվորական կյանք վարող գնչուներին, ովքեր նախկինում երբեք չեն լուսանկարվել:
Տղամարդու խոսքով՝ սովորաբար ինքը գնում է մոդելների մոտ և նրանց հետ աշխատում իր շարժական ստուդիայում: Նա ուսումնասիրել է գնչուների կյանքը և ավանդույթները, որոնք չեն ազդվել ժամանակակից գլոբալիզացիայից:




















