Անտոնիո Բանդերասը կմարմնավորի իսպանացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի կերպարը
Ամերիկյան «Հանճարը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում դերասան Անտոնիո Բանդերասը վերջապես կմարմնավորի այն կերպարը, որի մասին միշտ երազել է:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, խոսքը իսպանացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի մասին, որի կենսագրության հիման վրա էլ կկառուցվի սյուժեն: Սերիալի պրեմիերային ցուցադրությունը կիրականացվի 2018-ին National Geographic և FOX հեռուստաալիքների եթերում, որից հետո նախատեսվում է սերիալը ցուցադրել աշխարհի 170 երկրում:
«Հանճարը» կդառնա իսպանացի դերասանի առաջին փորձը ամերիկյան հեռուստատեսությունում:
Նկարահանումներն իրականացվելու են նոյեմբերից մարտ ամիսներին, իսկ առաջին սերիաները կցուցադրվեն ապրիլին և մայիսին:










