Դիզայները 5 հազար կտորից բաղկացած փազլ է ստեղծել, որի բոլոր մասնիկները տարբեր երանգներ ունեն (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրալաբնակ արվեստագետ և դիզայներ Քլեմենս Հաբիխտը գունավոր փազլներ է ստեղծում, որոնց յուրաքանչյուր մասնիկ այլ երանգ ունի: Հատկանշական է, որ փազլը հավաքելու ընթացքում կարելի է տարբեր կարգով դասավորել մասնիկները՝ ամեն անգամ ստանալով նոր պատկերներ:
«Ինձ ոգեշնչում է մեր վերաբերմունքը գույնի հանդեպ: Սա մեզ շրջապատող ամեն ինչի ինտուիտիվ և առանձնահատուկ ընկալում է, և փազլն ուղղակի հետազոտելու միջոց է: Հետազոտելու մի բան, որը միավորում է բոլորիս», - պատմել է դիզայները:
Insider Art-ի հաղորդմամբ՝ Քլեմենսը ստեղծել է 5 հազար կտորանոց փազլ՝ օգտագործելով միայն գույներ և երանգներ: Կան տարբեր բարդության փազլներ, և ամենաբարդը 5 հազար կտորանոցն է:
«Փազլը բարդ չէ հավաքել. գույների տարբերությունները շատ, շատ թեթև են», - ասել է Քլեմենսը:













