Թարմացած Անջելինա Ջոլին՝ երեխաների հետ Տորոնտոյի կինոփառատոնին (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի, համատեղությամբ նաև ռեժիսոր Անջելինա Ջոլին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ներկայացրել է The Breadwinner անիմացիոն ֆիլմը, որի պրոդյուսերն է: Պրեմիերայի կապակցությամբ աստղային մայրիկին ուղեկցել են երեխաները:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 42-ամյա դերասանուհին միջոցառման կարմիր գորգին է հայտնվել ճերմակ հագուստով՝ 6 երեխայից 5-ի ուղեկցությամբ: Մասնավորապես՝ դերասանուհու հետ են եղել 12-ամյա Զահարան, 11-ամյա Շայլոն, 9-ամյա երկվորյակներ Վիվյենն ու Նոքսը, ինչպես նաև 13-ամյա Պակսը: Մինչդեռ աստղի առաջին որդեգիր երեխան՝ 16-ամյա Մեդոքսը, բացակայել է:
Աղբյուրը նկատում է, որ Ջոլին թարմ և ուրախ տեսք է ունեցել՝ նմանվելով «հին ու բարի օրերի Անջելինա Ջոլիին»:
Հիշեցնենք, որ դերասանուհին ու նրա ամուսինը՝ դերասան Բրեդ Փիթը, արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում են ամուսնալուծական գործընթացում: Ըստ լուրերի՝ նրանք վերջերս վերամիավորման ճանապարհն են բռնել։
















