ԱՄՆ-ում եգիպտացորենի դաշտում հայտնվել է արքայադուստր Լեայի պատկերը

08:38 • 11.09.17

Հայտնի դերասանուհի Քերի Ֆիշերի մահը դրդել է «Աստղային պատերազմներ» կինոպատման սիրահար Ջերեմի Գեբելին եգիպտացորենի դաշտում ստեղծել արքայադուստր Լեայի ահռելի պատկերը:

Ինչպես նշում է life.ru-ն, տեղեկանալով սիրելի դերասանուհու մահվան մասին՝ ամերիկացի ֆերմերն իր դաշտում սկսել է եգիպտացորենի լաբիրինթոս ստեղծել:

Մասնավորապես՝ Գեբելը եգիպտացորենը GPS նավիգատորի միջոցով այնպես է տնկել, որ արդյունքում ստացել է տիեզերական արքայադստեր պատկերը: Դրա վերևում գրված է՝ Carrie Fisher RIP 1956–2016:

Ամերիկյան դերասանուհին մահացել է 2016թ. դեկտեմբերի 27-ին՝ 60 տարեկանում:

ԱՄՆ-ում եգիպտացորենի դաշտում հայտնվել է արքայադուստր Լեայի պատկերը