Վենետիկի 74-րդ կինոփառատոնի հաղթողներն ու փակման արարողությունը՝ ֆոտոշարքով

10:27 • 11.09.17

Վենետիկում ավարտվել է 74-րդ կինոփառատոնը. նախօրեին միջոցառման ժյուրին որոշել է կինոփառատոնի հաղթողներին:


Գլխավոր «Ոսկե առյուծ» մրցանակը ստացել է մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձևը» (The Shape of Water) ֆիլմի համար:

 

Гильермо дель Торо

Ինչպես նշում է Tatler-ը, «Արծաթե առյուծ» մրցանակը, ինչպես նաև լավագույն ռեժիսորի կոչումը ստացել է Քսավյե Լեգրանը «Խնամակալություն» (Jusqu'à la garde) ֆիլմի համար: Ի դեպ, ռեժիսորն այնքան է ուրախացել, որ հենց բեմում արտասվել է:

 

Ксавье Легран

«Լավագույն սցենար» անվանակարգում հաղթել է Մարտին Մակդոնան՝ «Երեք գովազդային վահանակ Էբբինգի (Միսուրի) սահմաններից դուրս» (Three Billboards Outside Ebbing, Missouri) ֆիլմի համար:

 

Мартин Макдона



Մինչդեռ «Հաննա» (Hannah) ֆիլմի գլխավոր դերակատար, 71-ամյա Շառլոթ Ռեմփլինգը ճանաչվել է լավագույն դերասանուհի:

 

Шарлотта Рэмплинг

 

Լավագույն դերասանի կոչմանն է արժանացել Քամել էլ Բաշան, որը խաղացել է լիբանանցի ռեժիսոր Զիադ Դուերիի «Վիրավորանք» (L'insulte) ֆիլմում:

 

Камел Эль Баша

Մարչելո Մաստրոյանիի անվան մրցանակը շնորհվել է Չառլի Փլամերին՝ որպես ամենահեռանկարային երիտասարդ դերասան:

 

Чарли Пламмер

Մինչդեռ ավստրիացի Ուորիք Թորնտոնը ստացել է ժյուրիի հատուկ մրցանակը:

 

Картинки по запросу Warwick Thornton venice 74

 

Ինչ վերաբերում է ժյուրիի գլխավոր մրցանակին, ապա այն տրվել է հրեա ռեժիսոր Սամուել Մաոզի «Ֆոքսթրոտ» (Foxtrot) ֆիլմին:

 

Самуэль Маоз

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք միջոցառման փակման արարողությունը.

 

Екатерина Мцитуридзе

Анна Муглалис

Роберта Питроне

Грета Скарано

Жасмин Тринка

 

Վենետիկի 74-րդ կինոփառատոնի հաղթողներն ու փակման արարողությունը՝ ֆոտոշարքով