ABBA-ն վիրտուալ շրջայցի կմեկնի

19:17 • 12.09.17

Շվեդական ABBA խումբը կմեկնի վիրտուալ շրջայցի: Այս մասին հայտնում է The Local-ը: Տեղեկությունը հաստատել է խմբի անդամ Բեննի Անդերսոնը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անդերսոնը և խմբի մյուս անդամները միավորվել են պրոդյուսեր Սայմն Ֆուլերի և Universal Music Group-ի հետ՝ հայտնելով, որ իրենց համատեղ երաժշտական նախագիծը նոր սերնդին թույլ կտա տեսնել, լսել և զգալ ABBA-ն այնպես, ինչպես հնարավոր չէր ավելի վաղ:

Այժմ Անդերսոնն ասել է, որ վիրտուալ վերամիավորման պլաններն ուժի մեջ են մնում:

Տվյալ պահին գաղափարն այն է, որ խմբի թվային փոխարինողները կկատարեն նրանց երգերը կենդանի երաժշտական նվագակցությամբ:

Նշվում է, որ շրջայցը կարող է սկսվել 2019 թվականին:

«Դրա համար որոշակի ժամանակ կպահանջվի, դեմքը թվայնացնելու համար ժամանակ է պետք», - ասել է Անդերսոնը:

ABBA-ն վիրտուալ շրջայցի կմեկնի