Ժան-Կլոդ Վան Դամի կրտսեր որդուն ձերբակալել են իր սենյակակցի վրա դանակով հարձակվելու համար. TMZ
Հանրահայտ դերասան Ժան-Կլոդ Վան Դամի կրտսեր որդուն՝ 21-ամյա Նիկոլաս Վան Վարենբերգին, ձերբակալել են ԱՄՆ Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում, երիտասարդին մեղադրում են իր սենյակակցի վրա զինված հարձակման և թմրանյութեր պահելու համար:
Ինչպես փոխանցում է TMZ պորտալը, հարևաններն ահազանգել են ոստիկանություն՝ հայտնելով, որ երիտասարդը տուն վերադառնալիս հարվածել է վերելակի դռանը: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները դռան մոտ արյան հետքեր են հայտնաբերել և փորձել են պարզել դեպքի մանրամասները:
Երիտասարդները բացատրել են, որ Նիկոլասը պարզապես վնասել է ձեռքը, ինչից հետո ոստիկանները հեռացել են: Սակայն կարճ ժամանակ անց Վան Դամի որդու սենյակակիցը դուրս է վազել բնակարանից ու բղավել, որ Նիկոլասը սպառնում է նրան դանակով՝ իրավապահների առաջ դուռը բացելու համար:
Ոստիկանները նրա սենյակում դանակ և մարիխուանա են հայտնաբերել:










