«Օսկարի» դափնեկիրը սերիալ կնկարահանի Լեհաստանի այլընտրանքային պատմության մասին
«Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր Ագնեշկա Հոլանդը սերիալ կնկարահանի Լեհաստանի այլընտրանքային պատմության մասին: Այս մասին հայտնում է Variety-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նախագծով զբաղվում է Netflix-ը: Սա կլինի օնլայն ծառայության առաջին օրիգինալ սերիալը լեհերենով:
Նշվում է, որ սերիալը կթողարկվի 2018 թվականին, սակայն դրա անվանումը դեռևս անհայտ է: Սերիալը բաղկացած կլինի 8 դրվագից: Նկարահանումները կանցկացվեն Լեհաստանի տարբեր քաղաքներում և շրջաններում: Նկարահանման աշխատանքներին կմասնակցի նաև Հոլանդի դուստրը՝ Կասիա Ադամիկը:
Նախագծում ներկայացվող այլընտրանքային պատմության համաձայն՝ «երկաթե վարագույրն» այդպես էլ չի ընկել, քանի որ 1982 թվականին ահաբեկչական ակտ է տեղի ունեցել, որը խոչընդոտել է ԽՍՀՄ փլուզումը և կանգնեցրել Լեհաստանի ազատագրումը: Սերիալի իրադարձությունները տեղի կունենան 2002 թվականին:










