Հրապարակվել է Մեթ Դեյմոնի մասնակցությամբ «Փոքրացում» ֆիլմի պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)

23:46 • 13.09.17

Համացանցում հրապարակվել է «Փոքրացում» (Downsizing) ֆանտաստիկ ֆիլմի պաշտոնական թրեյլերը՝ Մեթ Դեյմոնի և Քրիստին Ուիգի գլխավոր դերակատարմամբ:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, ապագա կատակերգության տեսահոլովակը հրապարակվել է Paramount Pictures-ի յութուբյան ալիքում և երկու օրում հասցրել է ավելի քան 2.6 մլն դիտում ունենալ:

«Օսկար» կինոմրցանակի երկակի դափնեկիր ռեժիսոր Ալեքսանդր Փեյնի ժապավենը էկրան կբարձրանա հունվարի 11-ին: Ֆիլմում նկարահանվում են նաև Ալեք Բոլդուինը, Քրիստոֆ Վալցը, Ջեյսոն Սուդեյքիսը և Նիլ Պատրիկ Հարիսը:

Կատակերգության սյուժեի համաձայն՝ Երկիրը բախվել է գերբնակեցման խնդրի հետ, ինչի պատճառով կտրուկ միջոցների մշակում է անհրաժեշտ: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք է դարձել մարդկանց փոքրացումը չափսերով: Այդ փորձարկմանը համաձայնել է մասնակցել ամուսնական զույգը (Մեթ Դեյմոն և Քրիստին Ուիգ):

   

 

Հրապարակվել է Մեթ Դեյմոնի մասնակցությամբ «Փոքրացում» ֆիլմի պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)