Disney-ը նոր «Աստղային պատերազմներ»-ի պրեմիերան տեղափոխել է 2019թ. դեկտեմբեր

10:24 • 13.09.17

Ամերիկյան Disney և Lucasfilm կինոընկերությունները փոխել են «Աստղային պատերազմներ. մաս 9-րդ» ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը՝ այն 2019թ. մայիսից տեղափոխելով 2019թ. դեկտեմբերի 20-ը:

Ինչպես հայտնում է variety.com-ը, այս փոփոխությունը պայմանավորված է այն փաստով, որ պրոդյուսերները երկար ժամանակ չէին կարողանում նոր ֆիլմի համար ռեժիսոր ընտրել:

Հայտնի է, որ ռեժիսորի դերում Ջեյ Ջեյ Աբրամսին կփոխարինի Քոլին Թրևորոուն, մինչդեռ Աբրամսը Քրիս Տերիոյի հետ կգրի սցենարը:

 

Disney-ը նոր «Աստղային պատերազմներ»-ի պրեմիերան տեղափոխել է 2019թ. դեկտեմբեր