Հրապարակվել է Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ «Կարմիր ճնճղուկ» ֆիլմի թրեյլերը: Հայտնի է, որ ֆիլմում Լոուրենսը կատարում է բալետի պարուհի և լրտես Դոմինիկա Եգորովայի դերը:
Ֆիլմի սյուժեի համաձայն՝ Եգորովան վնասվածքի հետևանքով ստիպված է ավարտել բալետային կարիերան: Այնուհետև նա ուսում է ստանում հետախուզական դպրոցում և դառնում պատմության ամենավտանգավոր «ճնճղուկը»:
Հերոսուհին ծանոթանում է Կենտրոնական հետախուզական վարչության գործակալի հետ, որը փորձում է համոզել նրան, որ նա միակն է, ում Եգորովան կարող է վստահել:
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ֆիլմի ռեժիսորը Ֆրենսիս Լոուրենսն է: Ֆիլմում Ջենիֆեր Լոուրենսից բացի նկարահանվել են Ջոել Էդգերտոնը, Մերի Լուիզ Պարկերը, Մաթիաս Շոնարտսը և Ջերեմի Այրոնսը:
Նշվում ,է որ ԱՄՆ-ում ֆիլմն էկրաններ դուրս կգա 2018 թվականի մարտի 2-ին:










