Ֆիլիպ Կիրկորովն իր երեխաների հետ ելույթ է ունեցել «Նոր ալիք»-ի բեմում (լուսանկարներ)

15:24 • 14.09.17

Սոչիում «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթի շրջանակում տեղի է ունեցել հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի ստեղծագործական երեկոն, որի ժամանակ հայտնի կատարողներ Սերգեյ Լազարևից, Զառայից, Տիմատիից, Իրինա Ալեգրովայից, Վերա Բրեժնևայից զատ՝ ելույթ են ունեցել նաև 50-ամյա Կիրկորովի երեխաները:

Ինչպես նշում է cosmo.ru-ն, 5-ամյա Ալլա Վիկտորիան և Մարտինը դարձել են երեկոյի գլխավոր աստղերը: Նրանք առաջին անգամ են մեծ բեմ բարձրացել՝ իրենց աստղային հայրիկի 1990-ականների հայտնի հիթը՝ «Зайка моя»-ն կատարելու:

Կիրկորովը երեխաների ելույթից առաջ հանդիսատեսին նախազգուշացրել է, որ փոքրիկները շատ են հուզվում, ու նրանց հարկավոր է ներկաների աջակցությունը: Աղբյուրը նկատում է, որ ընդհանուր առմամբ, համարը հաջողված է ստացվել:

Հիշեցնենք, որ Կիրկորովի երեխաները ծնվել են փոխնակ մայրերի միջոցով, որոնց ինքնության մասին տեղեկություն չկա: Աղջիկը ծնվել է 2011թ. նոյեմբերին, իսկ տղան՝ 2012թ. հունիսին: Ի դեպ, Կիրկորովի երկրպագուներից շատերը սխալմամբ կարծում են, որ երեխաները զույգ են:

 

Выступление детей Филиппа Киркорова на его творческом вечере на 

Выступление детей Филиппа Киркорова на его творческом вечере на Выступление детей Филиппа Киркорова на его творческом вечере на 

Дети Филиппа Киркорова на "Новой волне"