«Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ սերիայի բազմաթիվ տարբերակներ կնկարահանեն. Entertainment Weekly

14:30 • 14.09.17

Ամերիկյան հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալի համար եզրափակիչ սերիայի բազմաթիվ տարբերակներ կնկարահանեն: Ինչպես հայտնում է Entertainment Weekly-ն, այդ մասին ուսանողների հետ հանդիպմանը պատմել է ամերիկյան HBO հեռուստաալիքի ծրագրային տնօրենը: Այդկերպ HBO ալիքը հուսով է խուսափել սփոյլերներից:


HBO-ի ծրագրային տնօրեն Քեյսի Բլոյսն ասել է, որ ութերորդ եթերաշրջանի տարբեր ավարտների պատճառով անգամ դերասանական կազմը չի իմանա, թե ինչով է ավարտվելու պատմությունը:


«Նրանք պատրաստվում են բազմաթիվ տարբերակներ նկարահանել, որպեսզի ոչ մեկ իրականում չիմանա, թե ինչ է տեղի ունենում»,- հայտարարել է Բլոյսը: Նրա խոսքով՝ այդպես է հարկավոր երկարատև շոուների դեպքում:


HBO-ում ոչ հաստատել, ոչ էլ հերքել են այս տեղեկությունը: