83-ամյա հաղորդավար Լարի Քինգը հաղթահարել է թոքերի քաղցկեղը

02:07 • 14.09.17

Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Լարի Քինգը հայտարարել է, որ իր մոտ թոքերի քաղցկեղ է հայտնաբերվել, սակայն իրեն հաջող վիրահատություն են արել:

Ինչպես հայտնում է Us Weekly-ն, հաղորդավարի խոսքով՝ քաղցկեղն ախտորոշվել է բուժզննման ժամանակ: «Նրանք ինձ ասացին. Դուք թոքերի քաղցկեղ ունեք, բայց բավականին փոքր՝ սկզբնական շրջանում», - խոստովանել է Քինգը:

83-ամյա լրագրողը համաձայնել է վիրահատության գնալ, որն իրականացվել է հուլիսի 17-ին Լոս Անջելեսի հիվանդանոցում:


Բժիշկները Քինգին հայտնել են, որ չնայած ծխելը թողնելուն դեռևս 80-ականներին, ծխախոտն ազդել է քաղցկեղի առաջացմանը թոքերում:


Վերջին ռենտգեն հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հիվանդությունն ամբողջությամբ բուժվել է: Քինգը կորցրել է մեկ թոքի 20 տոկոս հյուսվածքը:

 

 

 

83-ամյա հաղորդավար Լարի Քինգը հաղթահարել է թոքերի քաղցկեղը