Օդրի Հեփբերնի անձնական իրերը կհանվեն աճուրդի (լուսանկարներ)
20-րդ դարի ամենաճանաչված դերասանուհիներից մեկը՝ անզուգական Օդրի Հեփբերնը, որը նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն էր, նույնիսկ մահից հետո շարունակում է հիացնել հազարավոր մարդկանց:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, սեպտեմբերի 27-ին Christie’s աճուրդի տունը վաճառքի կհանի նրբակազմ գեղեցկուհուն վերաբերող մի շարք իրեր՝ լուսանկարներ, նրա մասնակցությամբ ֆիլմերի սցենարներ, հագուստ և այլն:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմի սցենարի օրինակը կանխատեսվում է վաճառել 80.000-130.000 դոլարով, իսկ «Սաբրինա»-ինը՝ ավելի էժան:
Վաճառքի է հանվելու նաև արդեն դասական դարձած Givenchy Couture սև զգեստը, որը գեղեցկուհին կրել է «Հանելուկ» («Charade») ֆիլմում: Ենթադրվում է, որ նմուշը կվաճառվի մոտ 100.000 դոլարով:
Նշենք, որ Հեփբերնը մահացել է 1993թ՝ քաղցկեղից: Նա 63 տարեկան էր:














