Վիշապներ, թռչուններ և ընձուղտներ. ամերիկուհին լքել է աշխատանքը՝ տրվելով կավագործությանը (լուսանկարներ)

16:55 • 14.09.17

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի բնակչուհի Քերոլին Էդվարդս Թաքերն արդեն 10 տարի զբաղվում է կավագործությամբ. ժամանակի ընթացքում նրա հոբբին վերածվել է աշխատանքի և եկամտի հիմնական աղբյուրի:  

«Սկզբում սովորական սև ու սպիտակ սքեթչեր էի նկարում և վաճառում ցուցադրությունների ժամանակ: 2017 թվականին արեցի առաջին քանդակները՝ պատկերելով փերիների, վիշապների և կենդանիների՝ օգտագործելով սովորական կավ: Այժմ աշխատում եմ պոլիմերային կավով և օգտվում ավելի որակյալ տեխնիկայից և գործիքներից, և հմտություններս գնալով բարելավվում են», - պատմել է վարպետը:

Քերոլինի խոսքով՝ նա մասնակցում է տարբեր մրցույթների և հաճախ արժանանում մրցանակների:

«Երկու տարի առաջ լքեցի աշխատանքս և ամբողջությամբ նվիրվեցի կավագործությանը, ինչը թույլ տվեց կատարելագործել հմտություններս և ավելի շատ ուշադրություն դարձնել աշխատանքային գործընթացին: Այժմ, կավագործությունից բացի, զբաղվում եմ մանկական գրքի նկարազարդմամբ, և սա իմ առաջին փորձն է որպես պրոֆեսիոնալ նկարազարդիչ», - ասել է նա:

Bored Panda-ի հաղորդմամբ՝ աշխատանքի ընթացքում Քերոլինը չի օգտվում շաբլոններից, ահա թե ինչու յուրաքանչյուր աշխատանք եզակի և անկրկնելի է: Դրանից բացի, նրա բոլոր քանդակները ձեռքի աշխատանք են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վիշապներ, թռչուններ և ընձուղտներ. ամերիկուհին լքել է աշխատանքը՝ տրվելով կավագործությանը (լուսանկարներ)