Անջելինա Ջոլին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ (լուսանկարներ, տեսանյութ)
Տորոնտոյի կինոփառատոնի ընթացքում իր հինգերորդ ռեժիսորական աշխատանքի պրեմիերայից հետո դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Մանհեթենում կազմակերպության գլխավոր գրասենյակում, հայտնում է The Daily Mail-ը:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ պատվիրակ Անջելինա Ջոլին հանդիպմանը ներկայացել է սպիտակ մետաքսե վերնաշապիկով, շագանակագույն կիսաշրջազգեստով և մարմնագույն բարձրակրունկներով:
Նրա այցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 11-ին, Ջոլին իր երեխաների հետ այցելել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոն՝ իր «Սկզբից նրանք սպանեցին իմ հորը. Կամբոջայի դստեր հիշողությունները» (First They Killed My Father: A Daughter of Cambodia Remembers) ֆիլմի պրեմիերային: Այն նկարահանվել է Լունգ Անգի համանուն գրքի հիման վրա:


















