Լեդի Գագան ուժեղ ցավերի պատճառով հոսպիտալացվել է

10:49 • 15.09.17

Ամերիկյան երգչուհի Լեդի Գագան Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ չի կարողանա հանդես գալ Ռիո դե Ժանեյրոյում Rock in Rio երաժշտական փառատոնին, քանի որ հոսպիտալացվել է ուժեղ ցավերի պատճառով:


«Բրազիլիա, ես սարսափելի ցավում եմ, որ ինձ այնքան էլ լավ չեմ զգում, որպեսզի կարողանամ գալ Rock in Rio-ին: Ես պատրաստ եմ ձեզ համար ամեն ինչի, բայց այժմ ես պետք է հոգ տանեմ իմ առողջության մասին… Ես ձեզանից ներողություն և ըմբռնում եմ խնդրում, խոստանում եմ, որ շուտով կվերադառնամ և ելույթ կունենամ ձեզ համար»,- գրել է երգչուհին:


Նրա խոսքով՝ նա տեղափոխվել է հիվանդանոց ազդրի շրջանում ցավերի պատճառով:


«Դա պարզապես ցավ չէ ազդրի շրջանում կամ հոգնածություն շրջագայությունից, դա շատ ուժեղ ցավ է: Ես այժմ ամենալավ բժիշկների ձեռքում եմ»,- հայտարարել է Լեդի Գագան:

Լեդի Գագան ուժեղ ցավերի պատճառով հոսպիտալացվել է