Ամերիկացի նկարիչը «ֆոտոմոբիլ» է տեսել երազում և իրականություն դարձրել այն (լուսանկարներ)

19:55 • 15.09.17

1993 թվականին ամերիկացի նկարիչ Հերոդ Բլանկը երազում տեսել է՝ ինչպես է ինքը երթևեկում լուսանկարչական ապարատներից պատրաստված ավտոբուսում, և սարքերն անընդհատ աշխատում են, չնայած անցորդները չեն կասկածում դրա մասին: Արթնանալով՝ Բլանկը գնացել է խանութ և գնել բոլոր էժան լուսանկարչական ապարատները, իսկ հաջորդ երկու տարվա ընթացքում մշակել է նախագիծը, որը կյանքի կոչելու գործում նրան օգնել են ընկերները:

Big Picture-ը գրում է, որ 1955 թվականին ավտոբուսը պատրաստ է եղել, և Բլանկը դրանով Կալիֆոռնիայից մեկնել է Նյու Յորք, որտեղ նա մնացել է կես տարի և գումար վաստակել նրանով, որ մարդիկ լուսանկարվել են նրա ավտոբուսի հետ:

Նշվում է, որ ավտոբուսի ստեղծման պահին դրա վրա տեղադրված բոլոր լուսանկարչական ապարատներն աշխատելիս են եղել, ընդ որում՝ դրանցից որոշները միացած են եղել ներսի կառավարման համակարգին, այսինքն՝ լուսանկար անելու համար պարտադիր չի եղել սեղմել կոճակը:

Լուսանկարչական ապարատները հնարավոր չէ հեռացնել ավտոբուսից, ահա թե ինչու չի ստացվում փոխել ժապավենը կամ մարտկոցները: Այս պատճառով այժմ Բլանկը լուսնակարներ է անում թվային ապարատների միջոցով:

 

 

 

 

 

 

 

 

 

Ամերիկացի նկարիչը «ֆոտոմոբիլ» է տեսել երազում և իրականություն դարձրել այն (լուսանկարներ)