Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես (լուսանկարներ)

15:54 • 15.09.17

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ՝ դիտել աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Ցուցահանդեսում ներկայացված է հայազգի մեծ նկարչի ստեղծագործական ուղին՝ Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարչական ու գրաֆիկական հավաքածուների և տարբեր արխիվներում պահվող վավերագրերի հիման վրա: 

 

 

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես (լուսանկարներ)