Բրիտանական կինոթատրոնում Ջուդ Լոուին հանցագործի տեղ են դրել

16:04 • 15.09.17

Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքի կինոթատրոններից մեկի աշխատակիցները հանցագործի տեղ են դրել դերասան Ջուդ Լոուին: Այս մասին հայտնում է Mashable-ը:

Հաստատությունը հսկող Քոնոր Ուոլթերի խոսքով՝ իրեն հրահանգել են հետևել գլխանոցով (капюшон) սև բաճկոն կրող կասկածելի մարդուն: Կինոթատրոնի աշխատակիցը ճանաչել է Ջուդ Լոուին և դիտումից հետո շփվել նրա հետ:

«Մենք խոսում էինք «Դետրոյթ» ֆիլմի մասին, որը նա դիտել և հավանել է: Դրանից հետո նա ներողություն խնդրեց և ասաց, որ պետք է գնա, սակայն նա համաձայնեց լուսանկարվել ինձ հետ», - պատմել է Ուոլթերը:

Տղամարդու խոսքով՝ ինքը Լոուին տվել է իր էլեկտրոնային փոստի հասցեն, և ավելի ուշ նա նամակ է գրել իրեն: Դերասանը ներողություն է խնդրել շուտ գնալու համար՝ բացատրելով, որ չի սիրում ուշադրություն գրավել:

«Ահա թե ինչու գլխանոցով եմ եղել», - գրել է Լոուն:

 

 

Բրիտանական կինոթատրոնում Ջուդ Լոուին հանցագործի տեղ են դրել