Սիրիայում վերականգնում են գրոհայինների կողմից թալանված ու ավերված քրիստոնեական Մաալուլա ավանի վանքերը
Գրոհայինների կողմից թալանված ու ավերված, Դամասկոսի մոտակայքում գտնվող քրիստոնեական Մաալուլա քաղաքատիպ ավանի վանական համալիրը վերականգնվում է արագացված տեմպերով: Վանքերից մեկը կկարողանա այցելուներ ընդունել արդեն մոտ ժամանակներս, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մասնագետները կանգնած էին բարդ խնդրի առաջ: Պահպանել պատմական արտեֆակտները: Ճիշտ է, որոշ ճարտարապետական հուշարձաններ ստիպված են եղել նորից ստեղծել: Քանի որ դրանք կործանվել էին»,- լրագրողներին հայտնել է ինժեներ Իլյաս Հիլյալը:
Մաաալուլան «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի գրոհայինները գրավել էին չորս տարի առաջ, նրանք ավերել են գրեթե ամեն բան, իսկ այն սրբապատկերները, որոնք համարում էին, որ կկարողանան վաճառել երկրի սահմաններից դուրս՝ գաղտնի տեղափոխելով Լիբանան, գողացել են:
Մաալուլան համարվում է Սիրիայում քրիստոնեական ներկայության խորհրդանիշը: Տեղի բնակչությունը խոսում է գրեթե անհետացած նոր արամեերենով: Արամեերեն է խոսել Հիսուս Քրիստոսը:










