Ամերիկացի դիզայներները «սահող» դռներով կահույք են ստեղծել (տեսանյութ)

09:04 • 15.09.17

Ժամանակակից դիզայներներն անում են ամեն ինչ, որպեսզի նրանց ստեղծած ապրանքները ոչ միայն դիմացկուն և գեղեցիկ, այլ նաև յուրահատուկ և անկրկնելի լինեն: Այս նպատակով նրանք դիմում են տարբեր միջոցների և օգտագործում տարբեր նյութեր՝ հաշվի առնելով սպառողների պահանջները և ճաշակը:

Այսպես, Նյու Յորքում տեղակայված դիզայներական ստուդիաներից մեկը կահույք է նախագծում՝ պահպանելով անցած դարի ոճը և համադրելով այն ժամանակակից տարրերի հետ:

Bored Panda-ն գրում է, որ ստուդիայի առաջարկած ապրանքների ցանկում առկա են սուրճի սեղաններ, գրասեղաններ, պահարաններ և կահույքի այլ տեսակներ:

Հատկանշական է, որ կահույքի դռները բացվում և փակվում են ոչ թե սովորական ձևով՝ դեպի առաջ և հետ, այլ սահելով, ինչը ոչ միայն յուրահատուկ, այլ նաև ավելի կոմպակտ է դարձնում կահույքը:

Նշվում է, որ կահույքը պատրաստելու համար օգտագործվում է ընկուզենու փայտ, ահա թե ինչու ապրանքների գները զգալիորեն բարձր են միջին շուկայական գներից: Այսպես, օրինակ, սուրճի սեղանը կարելի է ձեռք բերել մոտ 14 հազար դոլարով, իսկ պահարանը՝ 28.5 հազար դոլարով:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Ամերիկացի դիզայներները «սահող» դռներով կահույք են ստեղծել (տեսանյութ)