Ջենիֆեր Լոուրենսը 2 տարով կհեռանա կինոյից
Հոլիվուդյան օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը վերջին շրջանում գերծանրաբեռնված է եղել ու որոշել է միառժամանակ հանգստանալ կինոաշխարհից:
Ինչպես նշում է cbsnews.com-ը, 27-ամյա դերասանուհին 2010թ. սկսած տարեկան առնվազն մեկ ֆիլմում է նկարահանվել: Իր վերջին հարցազրույցներից մեկում Լոուրենսն ասել է, որ 2 տարով դադար է վերցնում, հեռանում է կինոյից:
Լոուրենսը նաև ասել է, որ դեռևս հստակ չի որոշել, թե ազատ ժամանակ ինչով է զբաղվելու:
Աղբյուրը նկատում է, որ տևական հանգիստը ֆինանսական տեսանկյունից դժվար թե վատ անդրադառնա Լոուրենսի վրա, որին հեղինակավոր Forbes հանդեսը 2015 և 2016թթ. ճանաչել էր ամենաբարձր վարձատրվող դերասանուհի:










