Ֆրենսիս Բեկոնի երբևէ չցուցադրված կտավն աճուրդի կհանվի 81 մլն դոլարով

14:01 • 16.09.17

Անգլիացի նկարիչ, էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի կտավներից մեկը, որը կես դար չի ցուցադրվել հանրությանը, 81 մլն դոլարով աճուրդի կհանվի:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 1971թ. նկարված Study of Red Pope կտավը Բեկոնի պապական կտավներից վերջինն է: Այն 1973թ. գնվել է մասնավոր անձի կողմից, սակայն երբեք չի ցուցադրվել հանրությանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ արվեստի գործի վաճառքով կզբաղվի հեղինակավոր Christie's աճուրդի տունը: Աճուրդը կկայանա հոկտեմբերի 6-ին:


Ֆրենսիս Բեկոնի երբևէ չցուցադրված կտավն աճուրդի կհանվի 81 մլն դոլարով