Հայտնի է դարձել Կիանու Ռիվզի մասնակցությամբ նոր մարտաֆիլմի պրեմիերայի օրը
Հայտնի է դարձել Կիանու Ռիվզի գլխավոր դերակատարմամբ «Ջոն Ուիք-3» մարտաֆիլմի թողարկման ամսաթիվը. ակնկալվում է, որ ԱՄՆ-ում այն էկրաններ կբարձրանա 2019-ի մայիսի 19-ին:
Ինչպես ներկայացնում է Variety-ն, Lionsgate կինոստուդիայի համար այս ֆիլմաշարը հաջողակ է ստացվել: Երկու նախորդ ժապավենի համաշխարհային վարձույթից 260 մլն դոլար եկամուտ է ստացվել: Վերջին մի քանի ամիսների ընթացքում կինոստուդիայի ներկայացուցիչներն ակնարկում էին, որ ցանկանում են նկարահանել երրորդ մասը:
Այս նախագծում Ռիվզը մարմնավորում է նախկին վարձու մարդասպանի, որը լավագույններից մեկն է իր գործում:










