Ամերիկացի արվեստագետը տպավորիչ դիմանկարներ է ստեղծում մոտ 20 հազար պտուտակով (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Միչիգան նահանգի բնակիչ Բրյուս Մաքլին անհավանական դիմանկարներ է ստեղծում, որոնց պատրաստման համար օգտագործում է պտուտակներ:
Bored Panda-ի հաղորդմամբ՝ արվեստագետը տարբեր գույների պտուտակներն ամրացնում է սոճու փայտից պատրաստված տախտակի վրա։ Յուրաքանչյուր դիմանկարի համար պահանջվում է մոտ 20 հազար պտուտակ:
«Սա հյուծիչ և մանրակրկիտ աշխատանք է, սակայն ես մեծ հաճույքով եմ անում այն: Յուրաքանչյուր դիմանկարի ստեղծման համար բազմաթիվ ժամեր են պահանջվում, քանի որ ցանկալի արդյունքի հասնելու համար հաճախ անհրաժեշտ է լինում ուղղել պտուտակների դիրքը և փոխել դրանց խորությունը: Այս արվեստով զբաղվելու համար համբերություն և ուշադրություն է պետք», - պատմել է նա:
Վարպետի խոսքով՝ յուրաքանչյուր դիմանկար մոտ 160 կգ քաշ և մոտ 2 մետր բարձրություն ունի, ահա թե ինչու աշխատանքները ցուցադրությունների համար տեղափոխելը մեկ այլ առաջադրանք է:























