Rammstein-ն ավարտում է կարիերան. ԶԼՄ-ներ
Հայտնի գերմանական Rammstein ռոք-խումբն ավարտում է կարիերան, գրում է Bild-ը՝ վկայակոչելով խմբին մոտ կանգնած իր աղբյուրներին:
Լրատվամիջոցի տվյալներով՝ խմբի սպասվող ալբոմը կդառնա վերջին ալբոմը: Այնուամենայնիվ, խումբը ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել:
Խմբի նոր ալբոմը թողարկվելու է ամենաշուտը այս տարվա վերջին, գրում է Bild-ը:
Ավելի վաղ Rammstein-ի կիթառահար Ռիխարդ Կրուսպեն Blabbermouth.net պորտալին տված հարցազրույցում նույնպես հայտարարել էր, որ խմբի նոր ալբոմը, հնարավոր է, դառնա վերջինը:
«Ինձ թվում է՝ դա կլինի մեր վերջին ձայնագրությունը»,- ասել է Կրուսպեն:
Գերմանական ռոք-խումբը ստեղծվել է 1994 թվականին Բեռլինում, խմբի վերջին «Liebe Ist Für Alle Da» անունով ալբոմը թողարկվել է 2009 թվականին:










