Ալեք Բոլդուինն «Էմմի» մրցանակ է ստացել Թրամփին նմանակելու համար (լուսանկարներ, տեսանյութ)

11:41 • 18.09.17

Սեպտեմբերի 17-ին Լոս Անջելեսում կայացել է ամենամյա «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Ամերիկյան հայտնի դերասան Ալեք Բոլդուինը մրցանակի է արժանացել Saturday Night Live երգիծական շոուի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նմանակելու համար:

Ինչպես նշում է Variety-ն, դերասանը մրցանակը ստացել է երգիծական սերիալում 2-րդ պլանի լավագույն դերակատարման համար:

«Կարծում եմ՝ պետք է ասեմ՝ ահա, պարոն նախագահ, Ձեր «Էմմին»,-արձանիկը ստանալիս ասել է հոլիվուդյան աստղը:

Reuters-ը հավելում է, որ լավագույն մինի սերիալ է ճանաչվել «Մեծ փոքր սուտ» աշխատանքը: Դրանում նկարահանված Նիկոլ Քիդմանը ճանաչվել է «Մինի սերիալի լավագույն դերասանուհի»:

Մինչդեռ «Լավագույն սերիալ» անվանակարգում հաղթել է «Սպասուհու պատմությունը»: «Լավագույն երգիծական սերիալ» է ճանաչվել «Փոխվարչապետ»-ը:

 

Alec Baldwin won an Emmy for his portrayal of the President during his many appearances as the commander-in-chef this season on Saturday Night Live  Alec Baldwin won an Emmy for his portrayal of the President during his many appearances as the commander-in-chef this season on Saturday Night Live

Baldwin walked out on stage to accept his Emmy from Seth Meyers and James Corden and started off his speech with 'At long last, Mr. President, here is your Emmy'

He added: 'What we do is important; to all of you out there in motion pictures and television, don't stop doing what you're doing, the audience is counting on you'

Baldwin beat out Unbreakable Kimmy Schmidt's Titus Burgess, Baskets' Louis Anderson, Modern Family's Ty Burrell, and Veep's Tony Hale and Matt Walsh